Կանաչ ոլոռով և եգիպտացորենով համեղ և հեշտ պատրաստվող աղցան

Կանաչ

ոլոռով և եգիպտացորենով աղցանը պատրաստելու համար հարկավոր է․Բաղադրամասեր. պահածոյացված եգիպտացորեն`1 տուփ, պահածոյացված ոլոռ`1 տուփ, հավի կրծքամիս ` 1 կտոր, խաշած ձու` 2 հատ, ապուխտ `100 գ, թթվասեր ըստ ճաշակի, մայոնեզ ըստ ճաշակի, աղ ըստ ճաշակի, պղպեղ ըստ ճաշակի, կանաչի ըստ ճաշակիՊատրաստման եղանակը. Եգիպտացորենն ու ոլոռը քամել: Ձուն խաշել, սառեցնել, մաքրել և խորանարդաձև կտրատել: Հավի միսը եփել, աղ ցանել, հովանալուց հետո կտրատել:Ապուխտը նույնպես խորանարդիկների վերածել: Հավասար քանակությամբ թթվասերն ու մայոնեզը խառնել, աղ ու պղպեղ ցանել, խառնել մնացած բաղադրիչներին:Ավելացնել նաև կտրատած սամիթ կամ համեմ: Զարդարել և մատուցել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *