Սառը ջուր խմեք և համակերպվեք, հա՞, որ հասարակությունը թքած ունի ձեր «իրեքմանեթանոց» բայաթիների վրա. Լիզա Ճաղարյանը Քոչասերժիկական վարձկաններին

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.Քոչասերժիկական վարձկանները մտածում են՝ եթե օրական յոթ-ութ անգամ գրեն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանն ամբողջ աշխարհի ամենաարդար դատավորն է, իրենց «սրտառուչ» բլթոցը ճիշտ է դառնալու։Չէ, պարոնայք ու տիկնայք, դատավոր Ազարյանն այն նույն դատավորների խմբից է, որ հլու-հնազանդ կատարում էին նախորդ ոճրագործ իշխանության պատվերները, ու այդ պատվերների շարքում են նույնպես Մարտի 1-ի քաղբանտարկյալների մի շարք դատավճիռներ, որ կայացրել է այս նույն «արդար» դատավոր Ազարյանը՝մեկ ոստիկանի տված ցուցմունքով (իսկ ազգը հիշում է այդ «մեկ ոստիկան» ասվածին, որ նիւյն ժամանակ որոշ քաղբանտարկյալի դեմ ցուցմունք էին տալիս, և վերջում պարզ էր դառնում, որ այդ նույն օրը, նույն ժամին այս «մեկ ոստիկանը» միաժամանակ եղել է Երեւանի իրարից մի տասը կիլոմետր հեռու տեղերում)։

Մենք հասկանում ենք, անշուշտ, որ ձեզ համար «արդար դատավորները» նախկինների ոճրագործությունների պարտակողներն են և ձեզ կերակրող գլխավոր մեղավորին արդարացնողները, սակայն դե՝ սառը ջուր խմեք և համակերպվեք, հա՞, որ հասարակությունը թքած ունի ձեր «իրեքմանեթանոց» բայաթիների վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *