ԼԱՎ ԼՈՒՐ.Դրամական ինչ աջակցություն են ստանում հղի,մինչև 2 տարեկան երեխաների չաշխատող մայրետը

Հայաստանի

Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածը սահմանում է, որ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:Մայրությունն ու երեխայի պաշտպանությունը գտնվում է պետության հատուկ խնամքի ներքո։ Այդ հիմքով էլ գործող ՀՀ շատ օրենքներ անդրադարձել են նշված պահանջին՝ սահմանելով առանձին արտոնություններ ու պաշտպանության հատուկ մեխանիզմներ։Իրավաբան.net-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Գայանե Գևորգյանի հետ և հետաքրքրվել, թե գործող մի շարք օրենքներով ինչ դրամական աջակցություն են ստանում հղի կանայք։«ՀՀ Աշխատանքային օրենսգրքի մի շարք նորմերը նախատեսում են, որ հղի կինը չի կարող ազատվել աշխատանքից գործատուի նախաձեռնությամբ, բացառությամբ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում։

Նույն օրենսգրքի 172-րդ հոդվածը նախատեսում է հղի կանանց տրամադրվող արձակուրդ ժամանակահատվածները։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին»,-նշում է նա:Իրավաբանի խոսքով, օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:Բացի նշված օրենքից՝ «Ժամանակավոր անաշխատունակության ու մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *