Հայտնի է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնը

Հարավային

Ամերիկան ​​դարձել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:Նա նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հարավ ամերիկյան շատ երկրներում նկատում է վարակվածների թվի աճ, սակայն իրավիճակը Բրազիլիայում ավելի մտահոգիչ է:

Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի նախագծի վերջին տվյալների համաձայն ՝ Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Լատինական Ամերիկայի այս երկրում վարակվածների թիվը հասել է 330.890-ի, իսկ Ռուսաստանում, որը հայտնվել է երրորդ հորիզոնականում, վարակվել է 326448 մարդ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *