Մանրամասներ՝կորոնավիրուսով վարակված 28-ամյա կնոջ և 1,5 տարեկան երեխայի վիճակի մասին

Հայաստանի

2 քաղաքացիներ, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել, տեղափոխվել են Թբիլիսիի Վախթանգ Բորչոշվիլիի անվան կլինիկա:«1992 թվականին ծնված կնոջ վիճակը կայուն է, իսկ նրա 2018թ․ ծնված մեկուկես տարեկան աղջկա վիճակը լավ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի դեսպանատան հասարակայնության հետ կապերի հարցերով բաժնի պետ Հարութ Հայրապետյանը՝ հավելելով, որ իրենք մշտական կապի մեջ են բժշկական անձնակազմի հետ։«Նրանք բնակվում են Բորժոմի քաղաքում: Ինչ-որ մեկի հետ կոնտակտ են ունեցել, ով վարակված է եղել կորոնավիրուսով։ Տվյալ անձին ինքնամեկուսացրել են, հետո պարզվել է, որ մայրն ու աղջիկը ևս վարակված են»,- մանրամասնեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան հասարակայնության հետ կապերի հարցերով բաժնի պետը։

aliq.ge-ն հաղորդում է, որ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել:Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում հաստատվել է 728 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:Միևնույն ժամանակ, մեկ օրում վիրուսից ապաքինվել է 14 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 509-ն են:Վիրուսից մահացել է 12 մարդ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *