Աստղագուշակ մայիսի 26-ի համար

ԽՈՅ

(Aries, 21.III–20.IV)Օրվա սկիզբը հարմար է հանդիպումների ու բանակցությունների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Կարող եք քննարկել աշխատանքային նախագծերը: Ինչ-որ մեկի հետ հնարավորություն կունենաք պայմանավորվել համատեղ գործունեության մասին կամ աջակցություն ստանալ, որի կարիքը վերջերս շատ էիք զգում:Ավելի ուշ կհաջողվի կենտրոնանալ բարդ գործերի վրա: Հիմա ձեզ կհաջողվի դրանցից արագ գլուխ հանել: Կարևոր կլինի դատարկ բաների վրա չշեղվելն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը չկորցնելը, եթե ամեն ինչ միանգամից չստացվի:ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)Հաջող, բարենպաստ օր է: Շատ որոշումներ, որոնք այսօր կընդունեք, ճիշտ կլինեն: Ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները, իսկ ահա խորհուրդներին պարտադիր չէ ուշադրություն դարձնել. երբեմն դրանք անպիտան կլինեն ու միայն կշեղեն: Հնարավոր են դրամական մուտքեր:ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Ոչ մի տեղ մի շտապեք: Սա բարդ օր է, և փորձություններից գլուխ հանելու համար պետք է պահպանեք ինքնատիրապետումն ու ամեն քայլը լավ մտածեք: Շատ Երկվորյակների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը դիմի խորհուրդների խնդրանքով: Խորհուրդներ մի տվեք, քանի դեռ իրավիճակը մանրամասն չեք ուսումնասիրել:ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Օրվա առաջին կեսն առանձնանում է լարված հուզական դաշտով: Այն կարող է բարդ լինել զգայուն ու տպավորվող Խեցգետինների համար: Նրանք կկորցնեն ինքնավստահությունը, կկասկածեն սեփական ուժերին, կարող են անհաջող որոշումներ ընդունել: Չի խանգարի հասկացող մարդու աջակցությունը. մտածեք, թե ում կարող եք դիմել:ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Շատ Առյուծներ այդ հատվածում հակված կլինեն դատարկ բաների պատճառով հուզվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց այնքան էլ լավ չեն զգա, հանգստի կարիք կունենան, բայց իրավիճակը թույլ կտա հետաձգել բոլոր գործերն ու դադար վերցնել: Կարող եք աջակցության հարցով դիմել փորձված համախոհներին, ովքեր հուսախաբ չեն անի:ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Ձեր տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի, երբեմն հույզերը կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունելուն: Բայց եթե երբեմն սխալներ էլ անեք, հաջողության հասնելու շանս կմնա: Կարևորը տեղում չդոփելն ու սկսածը կիսատ չթողնելն է: Շատ Կույսերի պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները:ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Այդ հատվածում հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, վստահել մարդկանց, ովքեր դրան արժանի չեն: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, հատկապես եթե խոսքը ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների մասին է: Դուք երբեմն սխալ կհասկանաք շրջապատողների խոսքերն ու արարքները:ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Առավոտը կարող է լարված ու բավական անհաջող լինել: Այդ հատվածում լավ է նոր գործեր չսկսեք, քանի որ հազիվ թե կարողանաք գլուխ հանել դրանցից, արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ շատ հետաքրքիր ու արդյունավետ կանցնի:ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Աշխատեք այս անհանգիստ օրվա բոլոր իրադարձություններին փիլիսոփայորեն վերաբերվել, և դա շատ բան կհեշտացնի: Հավանական են հաջողություններ սովորական, լավ ծանոթ գործերում: Այնտեղ, որտեղ խոսք գնա լրիվ նոր բանի մասին, խուճապի կմատնվեք ու կկասկածեք ձեր ուժերին: Ավելի փորձառու ծանոթների խորհուրդներն ավելորդ չեն լինի:ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, շատ բան հաջող կդասավորվի ու անհանգստանալու կարիք չի լինի: Եթե դժվարություններ առաջանան, ձեզ հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Ոչ վաղ անցյալի համախոհները կհուշեն՝ ինչպես է պետք գործել նպատակին ավելի արագ հասնելու համար:ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Վատ օր չէ, չնայած՝ այն այնքան էլ արդյունավետ չի լինի: Հազիվ թե կարողանաք խոշոր հաղթանակներ տոնել, բայց լավ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, կլուծեք ուշադրություն պահանջող հարցերը: Հիշեք, որ հույս պետք է դնեք միայն ինքներդ ձեզ վրա. հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի:ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Խուսափեք երկար զրույցներից, անիմաստ վեճերից: Կենտրոնացեք օգտակար գործերի վրա. այսօր ձեր ուժերի սահմաններում կլինի ձեր ու մյուսների համար լավ բաներ անելը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *