Պարետը ստիպված Երևան է մտցնում խաղաղապահ զորքեր…Ինչ է սպասվում սեպտեմբերի 15-ին

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան

իր էջում գրել է.«Իմ մոտավոր հաշվարկներով՝ սեպտեմբերի 15 սենց ա լինելու։ Օրինակ, Բաղրամյանի պողոտա, առավոտ 8-30: Մի 500 երեխա գալիս ա Չեխովի դպրոց։ Մուտքի մոտ իրենց ջերմությունը չափում են ու գրանցում։ Ծնողները էդ ժամանակ 7 գիծ մեքենաները կանգնացնում

են Բաղրամյանի վրա։ Ուրեմն ժամը 12-ի կողմերը բոլոր երեխաները, ջերմաչափված ու մատյանագրված հասնում են իրենց դասարաններին։Ժամը մեկին դասերը ավարտվում են։ Ու հերթ ա կանգնում երկրորդ հերթի 500 հոգին, որ ջերմաչափվի։ Իրենք կմտնեն դասարանները մինչեւ ժամը հինգը։ Ծնողները էդ ընթացքում վրանային քաղաք են քցում դպրոցի մերձակայքում։ Նույն պատկերը Պուշկինի դպրոցի մոտ է սկսվում։ Ու եւս մի քանի մեծ դպրոցի մոտ։ Պարետը ստիպված Երեւան է մտցնում խաղաղապահ զորքեր։ ՄԱԿը որոշում է կայացնում անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *