Նիկոլ Փաշինյան, եթե դու
վաշխառուական համակարգի, օլիգարխիայի ծառա չես, իջիր այստեղ, եթե դու նրանց ծառան չես, իջիր ցած ու ապացուցիր դա: Կառավարության մոտ հայտարարեց ակցիա անող քաղաքացիներից մեկը:«Նիկոլ Փաշինյան, դու սրիկա ստախոս ես: Կամ էլ դու չես տիրապետում իրավիճակին, ինչպես ասում էիր Սերժ Սարգսյանին: Այստեղ ժողովրդի թիվն ավելի է մեծանալու, քանի որ մարդիկ ընչազուրկ են դառնում:Սա վաշխառուական համակարգի գլոբալիզացիա է, ուզում են մարդկանց ստրուկ սարքել ու գցել փողոցները»,-հայտարարեց նա: