ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ.Առաջիկա արձակուրդների օրերը հայտնի են..մանրամասներ

Օգոստոսի 31-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2020-2021 ուստարվա արձակուրդների օրերը։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է հրամանից։Ուսումնական պարապմունքները հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ’ առաջին, 32′ երկրորդ և 34՝

երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։Այսպիսով, առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ’ աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:Դպրոցները անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունը ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերը իրականացնել հեռավար ուսուցման ձևով։

Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով նախարարությանը:Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը’ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:Հրամանը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 13-ից։Ուսումնական պարապմունքները հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ’ առաջին, 32′ երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Այսպիսով, առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ’ աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:Դպրոցները անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունը ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերը իրականացնել հեռավար ուսուցման ձևով։Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով նախարարությանը:Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը’ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:Հրամանը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 13-ից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *