Այնքան մարդ կլինի, որքան պետք է. չկասկածեք, շուտով դա կտեսնեք. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթն ավարտվեց

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում այսօր

մի խումբ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ են կազմակերպել։ «Մենք այնքան ժամանակ ենք անելու այս հանրահավաքները, մինչև այս իշխանությունը հասկանա, որ իրենք այլևս տեղ չունեն մեր իշխանության մեջ։ Մեր երկրի ապագան մենք պիտի որոշենք, ոչ թե իրենք՝ մեր փոխարեն»,- նշում են հավաքի մասնակիցները:Հանրահավաքի մասնակիցները Մատենադարանի հարակից այգու տարածքից քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտեցին իրենց ակցիան։«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ մարդկանց թվաքանակով չի որոշվում ակցիայի բուն նպատակը. «Եթե մարդիկ մտածում են, որ մեկ մարդը չի կարող փոխել երկրի վիճակը, ապա չարաչար սխալվում են. մեկ մարդն էլ կարող է փոխել իրավիճակը։ Այնքան մարդ կլինի, որքան պետք է. չկասկածեք, շուտով դա կտեսնեք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *