«Խի Գագիկ Ծառուկյանը գրել գիտի»Նիկոլ Փաշինյան

«Խի Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞».

Նիկոլ Փաշինյան ՔՊ նիստից առաջ լրագրողի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գրառման հետ կապված հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել, միայն ասաց. «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»:Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ գրելով.«Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպում է նախարարների, պատգամավորների և մարզպետների հետ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ ընթացիկ հանդիպում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *