Միքայել Մինասյանին կկալանավորեն…

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն

այսօր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել:«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:Մեր տեղեկություններով՝ կալանավորման որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:ինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բազմիցս քննարկման առարկա է դարձվել տարբեր ատյանի դատարաններում. վերջին անգամ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր նրան չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը, ինչից հետո ՊԵԿ-ը մեղադրանքը լրացրել եւ կալանավորման նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *