Հայաստանը խայտառակ պարտություն կրեց և չի էլ կարող պարտություն չկրել եթե վարչապետը Փաշինյանն է..Վ.Մանուկյան

Հայրենիքի

փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին:Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ` Մոսկվայում ստորագրված եռակողմ

հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին, հետևաբար Ալիևը փորձելու է լուծել երկու խնդիր․ մեկն այն է, որ ձգտելու է կամաց-կամաց կnւլ տալ, մարսել Արցախը, իսկ երկրորդ խնդիրն առնչվում է կոմունիկացիաների шպшշրջափшկմшնը, այսինքն` Նախիջևանն Ադրբեջանին կապելու հարցը, որպեսզի ճանապարհը վերահսկելի լինի,

և Հայաստանի ինքնիշխանությունը դրա վրա չտարածվի«Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց այժմ մեր երկրի դիմադրությունը բոլոր հարցերում հավասար է զրոյի, այն չի կարող որևէ հարց լուծել։ Նույնիսկ գերիների հետ կապված ամենաանմեղ հարցը, որն ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետում,

չլուծվեց, նույնիսկ ձևի համար գերիների նոր խումբ չտվեցին։ Այսինքն` ինչ ուզում, անում են։ Այդ տեսակետից Հայաստանը խшյտшռшկ պարտություն կրեց բանակցությունների ընթացքում և չի էլ կարող պարտություն չկրել, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։

Պարտված, վախեցած ու ջшրդվшծ վարչապետին ինչ էլ ասեն, կանի»,– նշել է Մանուկյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *