Պուտինի ասածները աշխատում են ոչ թե Փաշինյանի դեմ,այլ Քոչարյանի դեմ ում օրոք մշակվել է այդ տարբերակը

Ռուսաստանն

արդեն սկսում է անհանգստանալ նրանից, թե ինչ է մտածում հայ հասարակությունը Արցախի պատերազմի մասին։ Լակմուսի առաջին թուղթն այն էր, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, նման դա ժա ն հետ եւանքներով պա տերազմից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվում … Նոյեմբերի լույս 10-ի գիշերը կատարված սայավամարդ խու լիգա նությունը դրա ծիծեռնակն էր, 17+-ի մարումը բոլորի աչքի առաջ’ դրա կնիքը։1998թ.

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը համարձակվեց խոսել փոխզիջումների մասին ու լքեց պաշտոնը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ում օրոք հողերը տրվեցին, իր տեղում է… Հասարակությունը փողոց չի լցվում ու երկրի ղեկավարին դա վաճան չի համարում, այլ առավելագույնը’ պարտված…Ավելին, հասարակությունն ավելի հակված է հավատալ, որ եթե դավաճանություն եղել է,

ապա այն ուժերի շարքում, որոնք կորդինացվում են հյուսիսից կամ կարծում է, որ պա տերազ մն ու հողերը հանձնելը պարզապես մնաց Նիկոլ Փաշինյանի վրա …Մի կարծեք, թե այս ֆենոմենը չեն նկատել եւ չեն վերլուծել Հայաստանից դուրս…

ՌԴ նախագահը սկզբում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը կարող էր պա տերա զմն ավելի վաղ ու ավելի լավ պայմաններով կանգնեցնել, բայց չի արել…Պարզվեց այդպես չէր. Ռուսաստանի նախագահն ինքը հետագայում հաստատեց, որ ռուս խաղաղապահների տեղակայման ու պա տերազմի կանգնեցման համաձայնություն տվողը Ադրբեջանն էր, ում «միջազգայնորեն ճանաչված տարածքում» տեղի է ունեցել պա տերազմը և ով միջազգային իրավունքի տեսանկյունից համաձայնություն պետք է տար իր «տարածքում» այլ պետության խաղաղապահ ո ւժերի տեղակայման համար, այսինքն Հայաստանը կարող էր միայն համաձայնություն տալ իր զինված ուժերը շրջաններից դուրս բերելու ու պատերազմը չշարունակելու մասով…Ապա հայտարարվեց, թե այդ ավելի վաղ կանգնեցնելու մեջ Շուշիի դրվագն է, եթե Հայաստանը ավելի վաղ հայտարարեր, որ համաձայն է թուրքաբնակ

Շուշիի հեռանկարին, և հատուկ ընդգծվեց, թե իբր նախկինում Շուշիի հարցը կարգավորման փաթեթի մեջ երբեք չի եղել։ Արագ պարզվեց, որ 2001թ. Քիվեսթի տարբերակում Շուշին առանձին ու հատուկ ենթաբաժին է եղել, ու այդտեղ էլ Պուտինի ասածները աշխատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի, ում օրոք մշակվել է այդ տարբերակը իր արտառոց դետալներով’ ադրբեջանաբնակ Շուշի, Նախիջեւանի կապ Ադրբեջանի հետ Սյունիքով/Մեղրիով, և այդ դետալները սողոսկել են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ…Էլ չասած Շուշիի «անկման» առեղծվածը, ՀՕՊ անջատելն ու ընդդիմադիր ռուսամետ գեներալների պատասխանատվության գոտիներում բարձրաձայնվող «դա սալ քության» փաստերը…. Այժմ հայտարարվեց, թե ռուսական պլանը երբեք չի շրջանցել Արցախի կարգավիճակի հարցը։ Սակայն այստեղ էլ փաստերն անողոք են. Վ Պուտինն ինքն է հայտարարել, որ Արցախի կարգավիճակը նոր սռատուս-քվոյի պայմաններում պետք է տեղափոխվի ապագա։

Ըստ այդմ՝ տգեղ վիճակի մեջ է հայտնվում դա հերքող ռուս դիվանագետը։ Եվ ընդհանրապես, տեսանելի է, որ ռուսական քարոզչական թեզերը, թե Ռուսաստանը չօգնեց Հայաստանին, որովհետև չէր սիրում «սոռոսական» Փաշինյանին, Ռուսաստանը ամեն ինչ արեց, բայց այ Փաշինյանը վաղ ու ավելի լավ պայմանները չընդունեց, ու նման բոլոր թեզերը տա պալվել են, ու դա նկատում են նաև Ռուսաստանում, հասկանալով, որ հայ հասարակությունը անգիր գիտի, թե ում և ինչի մասին էր այս պա տերազմը ու ովքեր են դրա շահառուները։ Ու ոչ մի հակառուսական ցուցադրություն…Ու դա արդեն իրենց մտածելու տեղ է տալիս….Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *