Ամեն ինչ կփոխվի….Հունվար ամսվա աստղագուշակ

ԽՈՅ

(Aries, 21.III–20.IV) Ձեզ վառ ու հագեցած, կարևոր իրադարձություններով լի ամիս է սպասվում: Փոփոխություններ հավանական են կյանքի բոլոր ոլորտներում: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես է պետք վերաբերվել դրանց: Ժամանակ է

պետք իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե որոնք են ստեղծված իրավիճակի դրական ու բացասական կողմերը:ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)Ամսվա սկզբին հնարավոր են լարված պահեր ու անհաջող զուգադիպություններ: Այդ հատվածի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Հանգստացեք, զբաղվեք հետաքրքիր բանով, ժամանակ անցկացրեք ընկերների և մյուս թանկ մարդկանց հետ: Այդ հատվածը հարմար է նաև ինքներդ ձեզանից գլուխ հանելու համար: Չի բացառվում՝ հենց հունվարի առաջին օրերին որոշակիություն մտցնեք ապագայի ծրագրերում, հասկանաք, թե ինչ եք իրականում ուզում ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Հունվարի սկզբին նշանակություն մի տվեք փոքրիկ թյուրիմացություններին ու դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Դա այնքան էլ հասարակ ու հաճելի ժամանակահատված չի լինելու, բայց նրանում դրական կողմեր էլ կլինեն:

Դուք կհասկանաք, թե ինչով եք իրականում ուզում զբաղվել և ինչի եք ուզում հասնել: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ուրիշների համար: Դուք պատրաստ կլինեք դրան:ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Հունվարի սկիզբը անսովոր ու ոգեշնչող ժամանակահատված է լինելու: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, այդ իսկ պատճառով անսպասելի եզրահանգումներ կգաք: Կարող են փոխվել ծրագրերը, նպատակներն ու առաջնահերթությունները: Դուք ավելի անկախ կդառնաք ձեր դատողություններում, արարքներում, օգնության ու խորհուրդների կարիք չեք ունենա:

Սակայն աջակցությունից ամբողջությամբ հրաժարվել էլ չարժե. դուք ավելիին կհասնեք, եթե դիմեք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց:ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Հունվարի առաջին օրերը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերեն, բայց դրանք բավական հաճելի կանցնեն: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթների հետ, զրուցել մարդկանց հետ, որոնք նախկինում բազմիցս ձեզ լավ խորհուրդներ են տվել: Հարմար ժամանակ է հին գործնական և ընկերական կապերը վերականգնելու և այն մարդու հետ լեզու գտնելու համար, որի հետ նախկինում հաշտ չէիք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Ձեզ բարենպաստ ու հագեցած ամիս է սպասվում: Գործեր շատ կլինեն՝ և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր: Առաջնահերթությունները դնելու, գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ պետք կլինի:Հունվարի սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ոչ միայն լավ կհասկանաք մյուս մարդկանց ու հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց: Երբեմն ձեզ կհաջողվի նաև կռահել ուրիշների գաղտնիքները, հասկանալ, թե ինչ են մարդիկ ձեզանից թաքցնում: Չի բացառվում՝ դա օգնի լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները նախկինում ոչ մի կերպ չէին ստացվում: Այս ժամանակահատվածը հարմար է նաև տնային գործերի, կենցաղային և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Ձեզ հաջող ամիս է սպասվում: Նրա մեծ մասը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար, ընդ որում՝ այնպիսիք, որոնցից գլուխ հանել չէր ստացվել: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Լրիվ նոր ծրագրեր կհայտնվեն, առաջին հերթին՝ մասնագիտական: Դրանց իրագործումը չարժե հետաձգել: Եթե դուք արագ գործեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Հունվարի առաջին կեսը հրաշալի գաղափարների ժամանակ է: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ցանկացած տեսակի կոմերցիայից հեռու էին, հիմա սեփական գործը բացելու հետ կապված ծրագրեր կունենան: Նման մտահղացումները հազիվ թե կարողանաք արագ իրագործել: Բայց մի շտապեք այդ մտքերը վանել ձեզանից: Շուտով կգա մտածածին վերադառնալու համար հարմար ժամանակը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Հունվարի սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք վերականգնել հին կապերը, զրուցել այն մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կկարողանաք ընկերանալ նրանց հետ, որոնք նախկինում ոչ ոքի հետ կապի դուրս չէին գալիս: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Բայց կարող է լինել նաև հակառակը՝ մարդիկ, որոնց հետ հիմա ոչ ֆորմալ շփումների մեջ եք, ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացեն:ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Հունվարը հրաշալի, արդյունավետ ժամանակահատված կլինի: Եթե ունեք նպատակներ, որոնց նախկինում չի հաջողվել հասնել, հիմա դրանց վրա կենտրոնանալու ճիշտ ժամանակն է: Մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կստացվի: Բացի այդ, հնարավորություն կունենաք կիրառում գտնել ձեր տաղանդներին: Այստեղ կարևոր կլինի իրար չխառնվել, վճռական լինել ու հնարավորինս վստահ գործել: Հնարավոր է՝ ձեզ մոտ ամեն ինչ միանգամից չստացվի, բայց դուք համառ կլինեք և անպայման կստանաք այն, ինչին ձգտում էիք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Անհանգստությունից խուսափել հազիվ թե կարողանաք: Հունվարը գործերով լի կլինի, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Հաճախ չի ստացվի դրանցից սպասվածի նման արագ գլուխ հանել, ինչ-որ նոր պայմաններ կլինեն, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Մի հուզվեք ու գործեք ծրագրի համաձայն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Հունվարի առաջին կեսին նոր գործեր ու հոգսեր կհայտնվեն: Շատ բան պիտի անեք: Ստիպված եք լինելու գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ ու ձանձրալի է թվացել, և առաջին քայլերն անելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց շանս կա ամեն ինչից հրաշալի գլուխ հանեք, լավ արդյունքների հասնեք: Այնպես որ՝ վճռական ու համառ եղեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *