Աստղագուշակ փետրվարի 21-ի համար

ԽՈՅ

(Aries, 21.III–20.IV Օրվա սկզբին թյուրիմացություններից ու ցավալի սխալներից խուսափել հազիվ թե ստացվի: Հատկապես դժվար կլինի պերֆեկցիոնիստների համար. նրանք՝ չնայած գործադրած մեծ ջանքերի, չեն կարողանա հասնել նրան, որ ամեն ինչ իդեալական լինի: Ավելի ուշ կհեշտանա գոնե միայն նրանով, որ կորոշեք առաջնահերթությունները և կդադարեք ուշադրություն դարձնել դատարկ բաներին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)Օրվա սկիզբը հարմար է ծանոթությունների համար: Դուք կկարողանաք ընկերանալ մարդկանց հետ, որոնք օգտակար կլինեն ձեզ, կօգնեն գործերում կամ հրաշալի խորհուրդներ կտան: Դուք շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, և դա կօգնի ձեզ ժամանակին կռահել նրանց իրական մտադրությունների ու ցանկությունների մասին

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Նոր գաղափարների օր է: Սկզբում դրանք ձեզ հրաշալի կթվան: Բայց արժե մի փոքր մտածել, քանի որ ինչ-որ բան պիտի վերամշակեք: Ինչ-որ մեկի հետ խորհրդակցելը պարտադիր չէ, ձեզ ձեր ծրագրերի թույլ կողմերը տեսնելու համար միայն ժամանակ է պետք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հրաշալի օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի լուծել բարդ առաջադրանքները, առաջ անցնել հին մրցակիցներից և արդարացնել համախոհների ակնկալիքները: Հաճախ դուք աշխատանքային խնդիրները լուծելու համար կօգտագործեք ձեր հմայքը, և դա շատ արդյունավետ կլինի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Հաջողության հասնելուն ու ամենաբարդ խնդիրները լուծելուն կօգնի նպատակասլացությունը: Դուք այնքան կուզենաք հասնել ուզածին, որ պարզապես չեք նկատի խնդիրները: Շատ Առյուծների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Օգտակար կլինի դժվարությունների մասին հիշելը, որոնք արդեն հաղթահարել եք. դուք միանգամից կազատվեք սեփական ուժերի հանդեպ կասկածներից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Փաստացի ամեն ինչ, ինչ կանեք այսօր, ուշադրություն կգրավի: Երբեմն դա կհոգնեցնի, բայց տեղի ունեցողը նաև դրական կողմեր կունենա, բոլորը կտեսնեն, թե ինչի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Խորհրդի հարցում կարող եք չշտապել: Դուք իրավիճակից գլուխ հանելու համար բավականաչափ ժամանակ կունենաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Դուք շատ բանի կարող եք հասնել, եթե փորձարկումներ անեք: Եկել է նպատակին տանող նոր ուղիներ փնտրելու ժամանակը: Ինչ-որ անսովոր բան փորձելու պատրաստակամությունը լավ կանդրադառնա և՛ գործերի, և՛ անձնական հարաբերությունների վրա. հենց դրա շնորհիվ ձանձրույթը ձեզ չի սպառնա: Հնարավորություն կունենաք վերականգնել այն գործնական կապերը, որոնք ժամանակին թանկ եք գնահատել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Արդյունավետ օր է: Դուք արագ կլուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել, դուք ժամանակը զուր չեք վատնի: Բոլորի հետ հեշտ չի լինի լեզու գտնելը, երբեմն դուք տհաճ բաներ կասեք, անհրաժեշտ չեք համարի մեղմել նկատողությունները: Բայց շրջապատողները չեն վիրավորվի, կներեն ձեզ կտրուկ արտահայտությունների համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Կարևոր զրույցների օր է: Դուք շատ բաների մասին կխոսեք մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Կհաջողվի ժամանակին պիտանի տեղեկատվություն ստանալ, որի շնորհիվ էլ ճիշտ որոշում կընդունեք: Պատասխաններ կգտնվեն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Դա կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Այսօր դուք հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին և հաջողության հասնել լրիվ նոր գործերում: Սակայն դա հեշտ չի լինելու: Հազիվ թե կարողանաք խուսափել մրցակցային պայքարից, ուժեղ մրցակցի հետ բախումից: Ձեզ դիմակայելը հեշտ չի լինի, այնպես որ՝ մրցակիցները շուտով կհանձնվեն: Համառ եղեք ու կիսատ մի թողեք սկսածը: Աստղերը ձեզանից հենց դա են սպասում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Փորձարկումներ արեք, աշխատեք օգտագործել բացված բոլոր հնարավորությունները: Այսօր հաջողության հասնելու համար պիտի վճռական և արագ գործեք: Դուք խուճապ չեք մատնվի և ժամանակը զուր չեք վատնի, ճիշտ որոշումներ կընդունեք: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել վաղուց դրված նպատակին հասնելու համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Շատ արդյունավետ օր է: Դուք հաճախ հաջողության կհասնեք, քանի որ դժվարություններից չեք վախենա և վճռական կգործեք այնտեղ, որտեղ մյուսները կնահանջեին: Բայց հուզական լարվածությունը մեծ է, և երբեմն ձեր տրամադրությունը երկար ժամանակով կփչանա: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կհասկանա ու կաջակցի ձեզ: Նման մարդ կարող է լինել և՛ հին ծանոթը, և՛ նա, որին վերջերս եք հանդիպել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *