Աստղագուշակ փետրվարի 23-ի համար

ԽՈՅ ( Aries, 21.III–20.IV) Աշխատեք հնարավորինս

շուտ որոշակիություն մտցնել օրվա նպատակների մեջ: Միայն հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել, դուք կկենտրոնանաք գործերի վրա, մի կողմ կվանեք ավելորդ մտքերը, կգտնեք

տարաձայնություններից ու վեճերից խուսափելու ձևը: Չի բացառվում՝ պատասխաններ գտնվեն այն հարցերին,որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Շատ Խոյեր հրաժեշտ կտան կասկածներին, որոնք բարդացնում էին կյանքը:ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)Հանգիստ օր է: Եթե նույնիսկ դժվարություններ առաջանան, ապա միայն աննշան բնույթի, և դուք արագ կկարողանաք հաղթահարել դրանք: Հնարավորություն կունենաք նոր ծանոթների հետ միասին հեռանկարային գործ ստանձնել: Չի բացառվում՝ արդյունավետ համագործակցությունից ընկերություն սկսվի, որը երկար ժամանակ կուրախացնի և օգուտ կտա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Գործեր շատ կլինեն, դրանցից յուրաքանչյուրը ժամանակ և ուժեր կպահանջի: Բարեբախտաբար, դուք բավականաչափ էներգիա ու նպատակասլացություն կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար: Վշտանալու կարիք չկա, եթե ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա ու ստիպված լինեք հետաձգել այն հանդիպումները, որոնց վաղուց էիք սպասում: Ավելի ուշ պարզ կդառնա, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VIIՀարմար օր է ձեր բարեկեցության մասին հոգ տանելու համար: Դուք կյանքն ավելի հեշտ ու հաճելի դարձնելու բազում եղանակներ կգտնեք: Կարող եք սկսել մանրուքներից, կարող եք նաև միանգամից ինչ-որ կարևոր բան ստանձնել. գործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Այսօրվա ոչ բոլոր գաղափարները կարելի է անհապաղ կյանքի կոչել: Բայց դրանց համար բարենպաստ պահ անպայման կգա:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Հանգիստ ու հաճելի օր է: Դուք հաճույքով կզբաղվեք օգտակար գործերով, դատարկ բաների պատճառով չեք հուզվի և բարդ իրավիճակներում չեք հայտնվի: Կարող են իրականանանալ հին ցանկությունները, այդ թվում՝ նրանք, որոնց մասին նախկինում ոչ ոքի չեք պատմել: Լավ է ծրագրեր կառուցեք. դուք կգտնեք դրանք արագ կյանքի կոչելու ձևը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Այսօր արժե ձգտել կատարելության: Հիմա կարող եք հնարավորինս լավ գլուխ հանել ստանձնած ամեն ինչից: Եթե այսօր սխալներ գործեք, դրանք երկար ժամանակ չեն մոռանա: Բայց ձեր հաջողությունների մասին էլ երկար կհիշեն ու շուրջը բոլորը կխոսեն: Չի բացառվում, որ այսօր համախոհներ ձեռք բերեք, որոնց աջակցությամբ կարևոր հաղթանակներ կտոնեք:ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Դուք լուրջ տրամադրված կլինեք, և դա պարզապես հրաշալի է: Հենց նման մոտեցումը թույլ կտա լուծել հին խնդիրները, կարգուկանոն հաստատել գործերում, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Չարժե կանգ առնել ձեռք բերածի վրա: Եթե ձեր առաջ նոր նպատակներ դնեք, իրադարձություններն ավելի հետաքրքիր կզարգանան. գրավիչ առաջարկներ կստանաք, հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Մի հուզվեք: Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դա օրն անհաջող համարելու և մտածածից ու ծրագրածից հրաժարվելու պատճառ չպիտի դառնա: Եթե սխալներ գործեք, դրանք ուղղելու հնարավորություն արագ կընձեռվի, և այդտեղ պետք կլինի միայն ժամանակ չկորցնելը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Հանգստություն պահպանեք, նույնիսկ եթե ամեն ինչ սպասվածի նման չընթանա: Այսօր ձեզ անակնկալներ են սպասվում, այդ թվում՝ տհաճ անակնկալներ, բայց օրվա իրադարությունները երկարատև հետևանքներ չեն ունենա և շուտով պարզապես կմոռացվեն

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, փոփոխություններ տանն ու աշխատավայրում: Հարմար օր է այն տաղանդներին ու գիտելիքներին կիրառում գտնելու համար, որոնք նախկինում անօգուտ էիք համարում: Հաճախ ինչ-որ գործում հաջողության հասնելու համար ավելի քիչ ժամանակ պետք կգա, քան մտածում էիք

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Հաջող օր է: Դուք ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք ստանձնել այն գործերը, որոնց նախկինում ոչ մի կերպ չէիք համարձակվում անցնել: Դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք, այդ իսկ պատճառով սպասվածից ավելին կհասցնեք անել

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Այս հագեցած օրը իրադարձություններ կբերի, որոնք միանշանակ գնահատելը դժվար կլինի: Այն, ինչ հիմա տհաճություն, ցավալի թյուրիմացություն է թվում, կարող է կարևոր դրական փոփոխությունների սկիզբ դնել: Մի շտապեք որոշումներ ընդունել, լավ է մի փոքր սպասեք ու դիտեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *