Ստիպվшծ եմ կшյացնել բեկпւմնшյին пրոշում և հեռшնալ հшրшզшտ երկրից․ Լևпն Արпնյան

Շшխմшտիստ Լեւոն Արոնյшնը ֆեյսբուքյшն  իր էջում գրում է․ «Սիրելինե՛րս, Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ հшմшճարակ, պшտերшզմ, իմ դեպքում նшև՝անձնական դժբախտությունն ու պետությանբացարձակ անտարբերությունը հայկականշախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրությանառջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվելայնտեղ, որտեղ ինձ գնահատում են:

Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարությանխոստումների իրագործմանը սպասելուց հետոհասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնայինորոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարինիմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնվածտարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատումընտանիքիս, հատկապես մայրիկիսզոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմկայանալու գործում, որ չօգտագործեմառավելագույնին հասնելու իմ հնարավորությունը:
Ես անկեղծորեն հպարտանում եմ նրանով, որպատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալուհայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․

օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի ևԵվրոպայի առաջնություններում, աշխարհի երկուգավաթ, մի շարք անհատական և թիմայինհաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որշախմատում հնարավոր չի հասնել համաշխարհայինբարձունքների՝ առանց տևական ժամանակկատարվող հսկայական աշխատանքի և պետությաննպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որմեր շախմատային հաջողություններում էականգործոն էր Հայաստանի երրորդ նախագահ ՍերժՍարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներշարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը:

2018 թվականի հեղափոխությունից հետո նորկառավարությունը խոստացավ շարունակել այդգիծը, սակայն խոստումը սահմանափակվեցընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքումշախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևիցբացարձակ անտեղյակ նորաթուխ պետականգործիչներ, որոնք մեր հաջողություններըվերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեցպառակտել տարիներով ձևավորված շախմատայինհամերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի:

Իմմտահոգությունը իրավիճակի վերաբերյալբազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնելկրթության, գիտության, մշակույթի և սպորտինախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀվարչապետին՝ նրա հետ այս 3 տարիներիընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե:

Շախմատի ոլորտում կայացվող կործանարարորոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերըտապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրելնոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրումմեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մերհաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծձեռքբերումներից են: Անձամբ ինձ համարհայկական շախմատի հաղթանակները ԱնկախՀայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ.

Արցախյան ազատամարտում մերհաղթանակից հետո:
Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այնպարզ ճշմարտությունը, որ պետական ​​աջակցությունխնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մերհաջողություններով հայրենիքին ծառայելու և փառքբերելու հնարավորության, ինչը տասնամյակներշարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնումեն, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»: Անմիջապես այս «դատավճռից»

հետոՍտավանգերի հեղինակավոր մրցաշարին եսպարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛աշխարհի թիվ երկու խшղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդեսգալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատիսիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամենտարի կրկնում էր Միացյալ Նահանագներտեղափոխվելու իր առաջարկը:

Ես ամեն անգամմերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչարվում էր իմ պետության կողմից շախմատիզարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մինյութական արժեք չէր կարող համեմատվել այնհարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստըՀայաստանում: Ուզում եմ երախտագիտությունս հայտնելհարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլշարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաևՖաբիանո Կարուանային, ով  լինելով Ամերիկայիուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսումթիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմնաև ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ևբոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմսկզբունքները և հասկանում են ինձ: Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձությունտալիս»:

Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, և յուրաքանչյուր նորը ես ընդունում եմխոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավըլինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այսմեկն էլ արժանապատվորեն կհաղթահարե:

Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատըՀայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացածնվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենքհարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղմենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծումեմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Իսկ մինչ այդ, ուզում եմ ևս մեկ անգամհավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմհայրենիքիս և անգամ հեռվից շարունակելու եմհնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *