Ըմբշшմшրտի միջшզգшյին մրցшշшրпւմ հшյ ըմբիշ Արմшն Ավшգյшնը ջшխջшխեց шդրբեջшնցի ըմբիշին

Կիևпւմ  անցկացվող ըմբշամարտի

ավանդական միջազգային մրցաշարում ընթանում է մրցումային երկրորդ օրը, հաղորդում է armsport.am–ը։ Մեկնարկային գոտեմարտում Սլավիկ Գալստյանը տուշեով հաղթել է իրանցի ըմբիշին, իսկ 1/8-ում Գալստյանը գեղեցիկ հաղթանակ տարավ ուկրաինացի ըմբիշի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Կարեն Ասլանյանը։ Ասլանյանը որակավորման փուլում 7։ 4 հաշվով հաղթել է ֆրանսիացի ըմբիշին, իսկ 1/8-ում առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում իր տեղն ապահովել է նաև Դավիթ Օվասապյանը, որը 5։

2 հաշվով հաղթել է 1/8 եզրափակչում։  Արման Անդրեասյանը 3։1 հաշվով հաղթեց սփոփիչ գոտեմարտում։ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը կպայքարի բորնզե մեդալի համար։ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը նույնպես հաղթանակով է մեկնարկել։ 79 կգ քաշային Արման Ավագյանը շատ լարված պայքարում 2։

1 հաշվով հաղթեց ղրղզ մրցակցին մեկնարկային գոտեմարտում։ Արդեն 1/8-ում Ավագյանը՝ շատ սկզբունքային գոտեմարտում, հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Ռազմիկ Պապիկյանը 1/8 եզրափակչի վերջին վայրկյաններին պարտվել է գերմանացի ըմբիշին 2։3 հաշվով։ Վարուժան Գրիգորյանն էլ պարտվել է վրացի ըմբիշին 1։3 հաշվով։–0–

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *