Պшտերшզմի որ մшսնшկիցներն են մшսնшկցել Վшրչшպետի հրшվիրած հանրահավաքին և՝ քայլերդին

Պատերազմում մեկ ոտքից զրկված զինծառայողը հենակներով մասնակցում էր վարչապետի հրավիրած հանրահավաքին, հետո էլ՝ երթին

Արցախյան վերջին պատերազմի մասնակից Արամ Ասլանյանը, որ Մարտունիում վիրավորվել է գրադի արկի հարվածից եւ զրկվել մեկ ոտքից, այսօր մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, ապա նաեւ՝ երթին:։։։ Նրան հենակներով քայլելիս հանդիպեցինք Աբովյան պողոտայում, երբ երկար ժամանակ կանգնել էր հրապարակում, հետո էլ անցել Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա եւ Կորյուն փողոց ճանապարհը:։։ Արամը խուսափեց հարցազրույց տալ, բայց մեր մի քանի հարցերին պատասխանեց նրա եղբայրը՝

Աղասի Ասլանյանը: Ասաց՝ ավելի շատ Արամի ցանկությամբ են այսօր եկել հանրահավաքի ու երթի՝ աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին:։։։ «Կոնկրետ այսօր գենշտաբի պետի հեռացումն է պահանջը՝ ռազմական հեղաշրջումը կանխելու համար»,- հավաքին մասնակցելու իրենց որոշման մասին խոսելով՝ նշեց նա: Աղասի Ասլանյանի եղբայր Արամը,

որ լինելով ժամկետային զինծառայող ու պատերազմի մասնակից, իրավիճակի մասին ոչ ուրիշների ներկայացրածով գիտի եւ չի համարում, թե այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետեւ դավաճան է: «Ընդհակառակը: Ինչ-որ լավ փոփոխություն եղել է բանակում, եղել է այս իշխանության ժամանակ»,- ասաց Աղասին: Ընդդիմությունը սիրում է հաճախ կրկնել, թե զինծառայողին ելակ են տալիս, իսկ ելակով բանակ չեն պահում՝ փորձելով տպավորություն

ստեղծել, թե վերջին գրեթե երեք տարիներին միայն դա է եղել բանակի ձեռբերումը:։։
«Ելակը… գիտեք ինչ, համազգեստից չեն խոսում, զենքից չեն խոսում: Այսօր իմ եղբայրն ասում է, որ զենքի պակաս չի եղել, ես իրեն եմ հավատում: Զենքի, համազգեստի, սնունդի պակաս չի եղել: Ոչ մեկը հեղափոխություն չի արել, որ բանակում ելակ տան»,- արձանագրեց զորացրված զինծառայողի եղբայրը: Ասաց, որ Արամն այժմ վերականգողական բուժում է ստանում «Զինվորի տանը», շուտով կպրոթեզավորվի: Այդ գործընթացի, հաշմանդամության խմբի տրամադրման հետ կապված խնդիրներ չեն առաջացել: «Ուշադրությունը մեծ է եղել, հիվանդանոցից սկսած մինչեւ հիմա ուշադրությունը կա»,- ասաց Աղասի Ասլանյանը:։։։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝maxinfo.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *