Առшնց шյդ գեներшլների էլ բшնшկը կш և կլինի` Ում մшսին է խпսքը ббб Արմեն Խшչшտրյшն

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադառնալով ԳՇ հայտարարության մասին, նշեց, որ բանակը իշխանությունների կողքին է. «Բանակը պետական ինստիտուտ է, իսկ գեներալը՝

պաշտոնյա: Առանց այդ գեներալների էլ բանակը կա ու կլինի: Իրենք չլինեն, ուրիշը կլինի: Դա
պետական ինստիտուտ է, ով ուզում է մեջը լինի: Պետական ինստիտուտը պայմանավորված չէ
գեներալներով և անձերով»:Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Խաչատրյանը Փաշինյանի

կողքին է, ոչ թե՝ բանակի, Խաչատրյանն ասաց. «Այո, ես պետության ու կառավարության կողքին եմ: Բանակը Փաշինյանի կողքին է, 40 հոգին բանակ չէ, գնացեք բանակից հարցրեք»: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունը ստորագրել են 40 գեներալներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *