Մшրտի 1-ի ձեռшգիրը․․․Նш шռшնց шրյшն չի пւզпւմ գնшլ…ինչ է սպшսվпւմ․․․Նիկпլ Փшշինյшնը շшտ մենшկ էր երեկ…

Եթե հшմեմшտենք երեկ Բшղրшմյшն պողոտшյпւմ եւ Հшնրшպետпւթյան հրшպшրшկում ընթшցող երկու հшնրшհшվшքների կшրգшխпսները, կտեսնենք, пր մի տեղ ասпւմ էին՝ шզգ բանակ, հաղթանակ», մյուսում ասում էին՝ Նիկոլ վարչապետ», եւ հակահիգենիկ ձայնակություններ կան՝ «դըմփ-դըմփ-հու: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության
դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին

պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ դրանից արդեն կարելի է եզրակացնել, թե ով ինչ նպատակ է հետապնդում: Նիկոլ Փաշինյանը շատ մենակ էր երեկ: Կապ չունի, թե 10-20 հազար մարդ կար, հարթակում նա մենակ էր, որովհետեւ ես չէի պատկերացնում, որ որեւէ մեկը կարող էր ելույթ ունենալ եւ արդարացնել այն հիմարությունները, որոնք ասում էր Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա:

Անդրադառնալով մարտի 1-ի գործին, նա ասաց. «Ինչքան խորանում ես, տեսնում ես, որ սա լուրջ ծրագիր է եղել: Օրինակ, ես չգիտեմ՝ մինչեւ հիմա քննե՞լ են Հանրային խորհրդի նախագահին: Պարզվում է, որ այդ ատելության, չարության մթնոլորտում մարդկանց մոտ տարածում է ինգֆորմացիա, որ իշխանությունները երեխա են սպանել: Նաեւ տարածում է դեսպանատներին: Լավ է, որ ԱՄՆ դեսպանություն ասում է, որ այսպիսի տեղեկություն կա,

որը կեղծ է: Երեւում է, որ լուրջ ծրագիր է: Եթե նկատի ունենաք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ողջ ընթացքում հայտարարվում էր, որ պետք է ազատվել մոնղոլ-թաթարական լծից, իսկ դրա կուլմինացիան այն էր, որ պետք է քշենք տականք ղարաբաղցիներին Երեւանից: Տարածություն չէին թողնում նորմալ մտքի, որին հետեւեց

10 զոհը: Ի վերջո լուրջ ծրագրով կարողացան ջախջախել բանակը: Այսօր արյունածոր է մեր բանակը, թեեւ հիմքն ամուր է: Շատ կարճ ժամանակ մնացել, որ մենք կազատվենք պետությունը ջախճախած իշխանությունից»,-հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը: Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն առանց արյան չի ուզում գնալ. «Ինչքան շուտ մեկուսացնեն նրան, այնքան մենք կարող ենք խաղաղ անցում կատարել նորմալ իշխանության»:

Տեսանյութ՝ news.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *