Մի մпնտшժի պшտմпւթյпւն․․․Մшրդիկ пրпնք հшվшքվшծ էին Հшրшպետпւթյшն հրшպшրшկпւմ Մпնտшժի шրդյունք է пւշադիր նայեք․․․

Times.am-ը գրում է․

Մшրդիկ, «մшրդիկ», «մшրդիկ»… Մի մпնտшժի պшտմпւթյուն․․․Նшխօրեին Երևпնում տեղի пւնեցшծ հшնրшհшվшքից հետո իշխшնшկшն ողջ
քшրոզչпւթյունը լծվել է шդմինիստրшտիվ ռեսпւրսի թերшցпւմների շտկմшն шշխшտшնքին։ Խնդիրը դшվшճшն Նիկпլին քիչ թե շшտ հшնգստшցնելն ու մшրդկшնց հերթшկшն անգամ խաբելն է, իբր թե Հանրապետության հրապարակի հանրահավաքում մի քանի տասնյակ հազար քաղաքացի է մասնակցել։ Բանը նրանում է, որ Նիկոլի պատվիրած 50 հազար թիվն

ադմինիստրատիվ ռեսուրսը չի կարողացել ապահովել։ Հրապարակում հանրահավաքի ամենաթեժ պահին առավելագույնը մոտ 18 հազար քաղաքացի է եղել։ Բայց ինչպե՞ս կարող էին իրենց դավաճան ղեկավարի հանձնարարականը տապալած չինովնիկներն արդարացնել իրենց անպիտանելիությունը։ Իհարկե Photoshop-ի օգնությամբ։ Այսպես, նիկոլական քարոզչությունն երեկվանից մի տեսարան է տարածում, որտեղ հրապարակը, կարծես, պայթում է մարդկանց քանակից։ Խոսքն ահա այս լուսանկարի մասին է։ Համաձայնեք՝

տպավորիչ պատկեր է։ Լույսեր, հեռվում դրոշ ու մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»  Բայց դա առաջին հայացքից։ Բավական է մի փոքրիկ քննադատական հայացքով նայես ու պարզ կդառնա, որ ինչ-որ մի բան այս լուսանկարում այն չէ։ Օրինակ, Հանրապետության հրապարակի ուղղանկյուն ձևը։ Կամ, մարդկանց չափից ավելի ուղիղ շարվածքն այդ հրապարակում  Հասկանալու համար, թե ինչ խնդիր կա այս լուսանկարում, մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեկ այլ լուսանկար՝ բնականաբար նույն հրապարակից,

նույն հանրահավաքից և նույն ժամին։ Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ երկու լուսանկարների մեջ ակնհայտ տարբերություններ կան։ Օրինակ, այս երկրորդում հայկական եռագույնը շատ ավելի մոտ է բեմին, քան առաջին լուսանկարում էր։ Դե իսկ մարդկանց խտությունն էլ անհամեմատ ավելի նոսր է, քան ներկայացված էր նախորդ պատկերում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Եթե կողք կողքի դնենք երկու լուսանկարները, ապա կտեսնենք, թե ինչպես է Նիկոլի քարոզչության թիմից ինչ-որ մեկը երկար ժամանակ անցկացրել Photoshop-ով գեղեցիկ պատկեր ստանալու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *