Զատիկի հավկիթը սոխի կեղևով ներկելու ամենաճիշտ ձևը…պահպանեք սա այն ձեզ կօգնի կարևոր հարցում

Որպեսզի

սոխի կեղևի օգնությամբ ներկեք հավկիթները և ստանաք վառ կարմիր երանգ, հետևեք մեր առաջարկած ինստրուկցիային:Մոտենում է ամենալուսավոր ու բարի տոնը՝ Սուրբ Զատիկը, և այդ կապակցությամբ որոշել ենք կիսվել հավկիթները բոլորին քաջ ծանոթ

ներկման եղանակով: Կարծում ենք, շատերն են նախընտրում ձուն ներկել սոխի կեղևով, սակայն երբեմն ստացված գույնը այնքան էլ չի ուրախացնում: Վառ կարմիր ու կայուն գույն ստանալու համար բացի սոխի կեղևից ևս մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ:Ահա թե ինչ ենք օգտագործելու.1

կգ սոխ 1թ.գ քացախ 5գ աղ 2լ ջուր համեմ՝ զարդարելու համար ձեթ կապրոնե զուգագուլպա Հավկիթների ներկման եղանակը. Հանել սոխի կեղևը, լցնել խորը տարայի մեջ և տրորել:Այնուհետև ավելացնել ջուրը, աղը, քացախը և դնել կրակին: Եփել մոտ կես ժամ: Անջատել կրակը և բնական ներկի մեջ ուղարկել եփած հավկիթները:

Պահել 30 րոպե:Իսկ որպեսզի ստանաք հետաքրքիր նախշ, նախքան հավկիթը լուծույթի մեջ դնելը դրան ամրացրեք համեմի տերև և ձգեք զուգագուլպայով:

Ձեթն օգտագործվում է փայլ հաղորդելու համար. ուղղակի քսեք այն բամբակով՝ արդեն ներկած հավկիթներին:Այս եղանակով ներկված հավկիթները ստացվում են գեղեցիկ և օրիգինալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *