Այ սա կլինի ձեր իրական հաղթանակը…Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան

Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ պարոն վարչապետ, երեկ խորհրդարանի ամբիոնից դուք հայտարարեցիք․ «Ես չեմ ասում, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մեղավորները գտնվում են բանտում,

բայց ես կարող եմ ասել, որ ՀՀ-ում բանտում գտնվող անմեղ մարդ չկա, և սա մեծագույն հաղթանակ է»՝ հաղթանակը բացառապես վերագրելով ձեզ։

Էնպես չի, որ ես դեմ եմ ձեր հաղթանակներին, բայց դուք անում եք շատ պատասխանատու հայտարարություն։Դուք վարչապետ եք, և ձեր խոսքը պիտի արժեք ունենա և այն չպետք է կասկածի տակ դրվի։

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի բանտերում կան անմեղ մարդիկ և ոչ մեկ մարդ։ Բայց հիմա իմ նպատակը ձեզ քննադատելը չէ։ Ես չեմ տալիս նրանց անունները, որ այդ մարդկանց խոցելի չդարձնեմ։

Ես պատկերացնում եմ, թե ինչ ծանր էր այդ մարդկանց համար լսել ձեր խոսքերը։ Առաջարկում եմ ներման մի որոշումով ազատել նրանց պատժի կրումից, ապա կրկին հայտարարել վերը նշված ձեր խոսքերը, որ Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան։

Ա՛յ սա կլինի ձեր իրական հաղթանակը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *