ՈՒշադրություն.Նոր փոփոխություն Հայաստան մուտք գործելու ընթացակարգում

Բացասական թեստի

կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան երեխաների համար։ Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է

«Путешествую без CO VID-19» բջջային հավելվածի միջոցով:Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կшրшնտինը սահմանված է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։ ԱՐՄԵԴ համակարգում

գրանցված անձանց դեպքում պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել ArmedeHealth բջջային հավելվածով։Անձը կարող է բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտահանված թղթային տարբերակով ներկայացնել պատվաստման վերաբերյալ տեղեկանք՝ պաշտպանված QR կոդով: Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման

օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնшմեկnւuшցմшն՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ

չներկայացրած և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։ՊՇ Ռ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։ Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը պատվաստումն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված/պատվաստված անձի անունը և ազգանունը,

անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *