Մենք պետք է հասնենք նրան,որ ոչ մի ուժ….Մարուքյան

Ոչ մի 60 % չի հավաքելու, ոչ ինքը, ոչ էլ որևէ մեկը: Առաջին բանը,

որ «Լուսավոր Հայաստանն» ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի։

Այս մասին քիչ առաջ քարոզարշավի 5-րդ օրը Երևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։«Անպայման պետք է մտածող, ժողովրդի համար անհանգիստ, համերաշխություն

բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ ԼՀԿ-ի գլխավորությամբ, և մենք պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։ Պետք է գիտակցել, որ եթե մի ուժը 51 տոկոս է ստանում է այդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր օպոնենտներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։ Այդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների

ընթացքում ։Քաղաքական ուժերը որքան հայհոյում են իրար, այնքան մեր օրակարգը ավելի արդիական և կարևոր է դառնում,որքան իրար հայհոյեն, այնքան մեր ուղերձը ժողովրդին հասու է լինելու:Գյուղերում բնակիչները մեզ ասում են՝ ո՞նց

կարող են նախկին և գործող ղեկավարները նման բառապաշար օգտագործել: Մարդիկ զզված են այս վիճակից, մարդիկ ուզում են այս աղմուկին վերջ դնել և երկիրը ոտքի կանգնեցնել»,- ասաց Մարուքյանը hraparak.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *