Քիչ առաջ 9 մլն դրամ կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետը

Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ,

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը Տեղեկության համաձայն՝ Խլղաթյանը ձերբակալվել է ենթադրյալ կաշառք տալու կասկածանքով։Freenews.am-ի տեղեկություններով` ձերբակալվածը 9 միլիոն դրամի կաշառք

տալիս է եղել:Իրավաբան․net-ի հետ զրույցում թեկնածուի փաստաբան Գայանե Պապոյանը նշեց, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։«Ձերբակալման նպատակը ընտրություններից առաջ «Պատիվ ունեմ»

դաշինքի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու նպատակ է հետապնդում»,-նշեց նա։Պապոյանի խոսքով՝ Խլղաթյանին բերման են ենթարկել, երբ վերջինս իր մեքենայով երթևեկելիս է եղել։Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։Հիշեցնենք, որ

2018 թվականի հունիսին Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից։Նա Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ., հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը:Խլղաթյանը «Պատիվ ունեմ»-ի ցուցակի 16-րդ համարն է։ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *