Արտակ Դավթյանը ՝ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին

«Ընդհանուր

թիվը մնացել է նույնը, ամենօրյա գործունեության հետ կապված՝ հերթափոխներ և այլն, շատ քիչ քանակությամբ ավելանում կամ պակասում են»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ի պատասխան

դիտարկմանը, որ ՀՀ տարածքում հակառակորդի շուրջ հազար զինվոր է գտնվում, ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։Անդրադառնալով սահմանային միջադեպերին՝ Դավթյանը նշեց, որ միջադեպերը պակասել

են։«Դա առաջին հերթին պայմանավորված է ընթացող բանակցային գործընթացով»,- ընդգծեց նա։«Բանակցային գործընթացին չվնասելու համար դրա էտապների, արդյունքների մասին չի

հայտարարվում։ Վերջնական արդյունքը տեսանելի կլինի այն տարբերակով, որը կներկայացնենք»,- հավելեց ԳՇ պետը։

ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *