Հայկական կողմը հետ է վերցրել կորցրած դիրքերը…մանրամասներ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են,

որ հրադադարի պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է: Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել:Սա ինքնին ենթադրում է, որ ադրբեջանական նախահարձակ գործողությունների արդյունքում

հայկական կողմի կորցրած դիրքը հետ ենք վերցրել:Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում էր ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել սադրանքի և

խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Այս գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ՝ մեկ լեյտենանտ եւ երկու շարքային,

ինչպես նաեւ երեք վիրավոր:Այս պահին Վարդենիսում է գտնվում նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը. նա եւս մեզ փոխանցեց, որ շփման գծի փոփոխություն այս պահին առկա չէ եւ դիրքը հետ ենք վերցրել: Հավելենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 10-ից սահմանին հրադադար է:

armlur.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *