ՌԴ-ն անհատույց սպառազինություն և տեխնիկա կտրամադրի…ՇՈՅԳՈՒ

Իրավիճակը Կենտրոնական և Հարավային Ասիայում հատուկ ուշադրություն է պահանջում,

Ռուսաստանը սկսել է միջոցներ ձեռնարկել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` հավելելով, որ խոսքը նաև սպառազինման մատակարարման մասին է:«Այսօր առաջին տեղ են դուրս գալիս (Տաջիկստանի հետ` խմբ.) հարևան երկրի`

Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համատեղ աշխատանքները: Այնտեղից արտասահմանյան զորքերի շուտափույթ դուրսբերումը հանգեցրել է իրավիճակի վատթարացման և ահաբեկիչների ակտիվության բռնկման»,- մասնավորեցրել է ՌԴ պաշտպանության

նախարարը Դուշանբեում անցկացվող բանակցությունների ընթացքում:Շոյգուն հայտարարել է նաև, որ Մոսկվան Տաջիկստանի բանակն անհատույց կհամալրի զենքով և տեխնիկայով:Հիշեցնենք, որ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր Տաջիկստանի հետ երկկողմ, այնուհետ նաև Ուզբեկստանի հետ եռակողմ համատեղ զորքավարժություններ անցկացնելու մասին: «Շարունակում ենք որակավորված տաջիկ

զինվորականների վերապատրաստումը: Պատրաստում ենք նրանց ինչպես մեր ռազմական բուհերում, այնպես էլ 201-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում»,- հավելել է նախարարը:Հիշեցնենք, որ

իրավիճակն Աֆղանստանում լարվել է ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ, ինչի ֆոնին ակտիվացել է «Թալիբան» արմատական շարժումը: Շարժման անդամներն առաջխաղացումներ են գրանցում երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև երկրի սահմաններին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *