Վաղվանից ուժի մեջ է մտնում նախարարի նոր հրամանը

Հանրապետությունում

հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, իսկ եթե

պատվաստված չէ, ապա 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ:Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի

վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման

վրա:«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանափակումներն ունեն իրենց արդյունավետությունը: Հույս ունենք, որ այս սահմանափակումների արդյունքում կկարողանանք իրավիճակը կառավարելի դարձնել»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է 14 օրը մեկ

թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ ներկայացնելու պահանջը փոխվի, և ժամկետները վերանայվեն՝ դառնալով 10 կամ 7 օրը մեկ, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս պահին նման քննարկումներ չկան, սակայն չի բացառվում, որ և՛ այդ, և՛ այլ սահմանափակումների հարցը դիտարկվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *