ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին․

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում

է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու համար:Բանկը սկսել է ընդունել հիփոթեքային վարկի դիմումներ՝ անմիջապես

կառուցապատողից, պետական ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռք բերման նպատակով՝ նախատեսված պետական ծառայողների համար՝ վարկի մասով վճարված տոկոսագումարների չափով

եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ:Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի պաշտոնական բացումը — ՎՏԲ-Հայաստան Բանկ Հաճախորդներն, ովքեր վիճակահանության արդյունքում ստացել են կառուցման փուլում գտնվող «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրում բնակարանների ձեռք բերման իրավունք, կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոն կամ որևէ այլ մասնաճյուղ: Անհատական մենեջերը կկազմակերպի վարկավորման ամբողջ գործընթացն՝ ապահովելով

հաճախորդների համալիր ու հարմարավետ սպասարկում:Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարանի համար ստորգետնյա կայանատեղում նախատեսված է առնվազն մեկ կայանատեղի, որը ծրագրի շրջանակներում համարվում է կցված բնակարանին որպես մեկ գույքային միավոր, և տրամադրվող հիփոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում նույնպես ենթադրում է վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *