Կարևոր..Եթե ձեր կենսաթոշակը կшմ նպшստն шյս 3 բшնկերից մեկով եք ստшնում անպայման տեղեկացեք

Կարևոր. Եթե ձեր կենսաթոշակը կամ նպաստն այս 3 բանկերից մեկով եք ստանում, անպայման տեղեկացեք

Կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների և վճարումների դեպքում մինչև 10 տոկոս հետվճար տրամադ

րելու ծրագրին արդեն երեք բանկ է միացել՝ Հայբիզնեսբանկը, Արդշինբանկը և ՎՏԲ բանկը։ Այս մասին կառավшրության այսօրվա նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը

«Շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են իրենց թոշակներն ստանում, մնացածը՝ ոչ բանկային քարտերով։ Եվ 80 հազար նպաստառուներից դեռ 1000-ն են բանկային քարտերով ստանում։

Կարևոր. Եթե ձեր կենսաթոշակը կամ նպաստն այս 3 բանկերից մեկով եք ստանում, անպայման տեղեկացեք

Կարծում եմ, որ այս որոշման՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո նաև մնացածն էլ կփորձեն անցնել անկանխիկի տրամաբանությանը»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այն թոշակառուները և նպաստառուները, որոնք անկանխիկ չեն ստանում

գումարը, հնարավորություն ունեն այս ընթացքում գնալ և բանկային քարտեր ստանալ։ «Հույս ունեմ, որ հոսք կլինի, և մեր բանկերը կկարողանան այդ հոսքը պատշաճ սպասարկել։ Անկանխիկ արված առևտրի 10 տոկոսի չափով բոլոր թոշակառուները և

նպաստառուները կստանան հետվճարում, այսինքն՝ այդքան գումար հետ կնստեն իրենց քարտերին։ Այստեղ ներառված են նաև դեղատներից ձեռբերումները»,- ասաց Փաշինյանը։