ՆՈՐ ԾՐԱԳԻՐ..Լшվ լուր՝ բնակшրան ձեռք բերել ցանկшցողների հшմшր

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ․ լավ լուր՝ բնակարան ձեռք բերել ցանկացողների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կшռավարшթյունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝

Երեխш ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերն իրшկանացնելու նպատակով: Նախատեսվում է, մասնավորապես, միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած

քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացի ապահովում: Ըստ հիմնավորման, 2022 թ. մայիսի 2-ի դրությամբ ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 810 շահառու, որից 126-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (105,072,344 դրամ), 226-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (11,959,980 դրամ), 458-ը՝ երեխայի ծն

նդյան աջակցության ծրագրով (455,208,895 դրամ)։ Արդյունքում 2022 թ. պետբյուջեով առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցների (600 մլն դրամ) մնացորդը մայիսի 2-ի դրությամբ կազմել է 27,8 մլն դրամ։

Որոշմամբ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2022 թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 400 մլն դրամ:Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճ է արձանագրվել:

«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն»,- ասել է նախարարը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և նշել. «Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի ձեռք բերման աջակցության ծրագիրն ընդունել ենք 2020 թ. հուլիսին, և հիմա մի իրավիճակի առաջ ենք կանգնած, երբ բյուջեով ի սկզբանե նախատեսված միջոցները չեն բավականացնում»:

Վարչապետը միաժամանակ ընդգծել է ծրագրի վերաբերյալ պատշաճ իրազեկման կարևորությունը:«Կարծում եմ՝ ծրագրի վերաբերյալ դեռևս շարունակաբար իրազեկման խնդիր ունենք, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն: Մենք դրա մասին խոսել ենք,

ես հանձնարարել եմ. մեր բոլոր ծրագրերը՝ սկսած գյուղատնտեսությունից, բիզնեսի աջակցման, սոցիալական, պետք է լայնորեն իրազեկվեն: Ծրագրերն իրականում բարդ են դրանց բոլոր նրբությունները պետք է մանրամասն ներկայացվեն:Այդ համատեքստում ուզում եմ նորից հիշեցնել, թե ինչի մասին է ծրագիրը. կառավարությունը որոշել է աջակցություն ցույց տալ երեխա ունեցող ընտանիքներին: Ընդ որում, այս ծրագիրը որևէ ձևով չի

ազդում իրականացվող այլ ծրագրերի վրա: Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մենք ամսական 50 հազար դրամի աջակցություն տրամադրելու որոշում ընդունել ենք, այս տարվանից մեկնարկում է, մարդիկ կարող են նաև այս ծրագրից օգտվել: Այսինքն՝ բոլոր ծրագրերը, որոնք ընդունվում են, առանձին-առանձին գոյություն ունեն և մեկը մյուսի վրա նեգատիվ ազդեցություն չի ունենում: Ընդհակառակը, ունենում են պոզիտիվ ազդեցություն այն առումով, որ փողն ավելի շատ է, աջակցությունն ավելի շատ է»,-ասել է կառավարության ղեկավարը:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքացին ծրագրերից օգտվելու համար պետք է դիմի Աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն, որից հետո կառավարությունը ստանում է հաշվետվությունները և համապատասխան հաշիվներով վճարում է: Մասնավորապես, առաջին ծրագիրը վերաբերում է մարզերին. աջակցություն է տրամադրվում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն առնվազն երկու անչափահաս երեխա: Աջակցությունը հետևյալն է՝ երկու անչափահաս երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ, երեքի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ, 4 և ավելիի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։