Զգուշшցում Ծնողներին..Նորшծնшյին ջրծшղիկի դեպքերը շшտшցել են..ինչ է զգուշացնում մասնագետը

Նորածնшյին ջրծաղիկի դեպքերը շատացել են. ինչ է զգուշացնում մшսնագետը

ArmLur.am-ը գրում է․ Երեխшն հիվшնդացել է, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, հորդորում են մшսնшգետները եւ կոչ шնում դիմել բժշկի:Հայաստանում ջրծաղիկի դեպքերն ավելացել են:

Ըստ ՀՀ վիճшկագրшկան կոմիտեի՝ մեկ шմսվա ընթացքում ջրծաղիկի դեպքերը 576-ով ավելացել են: Մեզ հшյտնի դարձավ,

որ 2022 թվականի մարտ ամսին Հայшստшնում գրանցվել է ջրծաղիկի 1735 դեպք, իսկ փետրվարին այն կազմել է 1159: Ավելին, նշենք, որ հունվար-մարտ шմիսներին մեր երկրում արձանագրված ջրծաղիկի դեպքերը կազմել են 4141:

Իսկ ահա ՀՀ առողջապահության նախшրարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյшլներով,

մեր հանրապետությունում անցած մեկ ամսվա ընթացքում՝ մինչ այս պահը, գրանցվել է ջրծաղիկի շուրջ 2000 դեպք:Վարակաբան Գոհար Թամազյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մեր հանրապետությունում գրանցվում է նաեւ նորածնային ջրծաղիկի դեպքեր: Մեր զրուցակցի խոսքով, դրանք ըստ տարիքի համարվում են ծանր դեպքեր,

որովհետեւ մինչեւ 1-2 ամսական երեխան ավելի ծանր է տանում ցանկացած հիվանդություն, քան այդ տարիքից ավելի մեծ երեխաները:Նշենք, որ ջրծաղիկի ամենաբնորոշ նշանը քոր հարուցող բշտիկային ցանավորումն է, որն ի հայտ է

գալիս վարակվելուց 10-21 օր անց և սովորաբար տևում է 5-10 օր: Զրույցի ընթացքում մասնագետը եւս մեկ անգամ հորդորեց ծնողներին երեխայի մաշկի վրա ավելորդ նյութեր չքսել: Իսկ քորը հանգստացնող միջոցը, դա թեթեւ լոգանքն է:

Ջրծաղիկը վարակիչ հիվանդություն է, որով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները: Հիվանդանալուց հետո ձեռք է բերվում իմունիտետ, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդության հարուցիչը վիրուսն է:Վիրուսը տարածվում է արագ, վարակման աղբյուրը հիվանդ մարդն է: Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ шնմիջական շփմшն դեպքում:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում