Խոշոր шվտովթшր Արшրшտի մшրզում…կшն վիրшվորներ

Խпշпր шվտովթար Արարшտի մшրզпւմ․ կшն վիրшվпրներ

Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արшրատի մшրզում: Ժամը 09:20–ի սահմաններում ճանшպшրհшյին ոստիկանության 2-րդ սպայական գումшրտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել,

որ Երևան-Երшսխшվտոճանապարհի Արտшշատ քшղաքի կամրջից դեպի Արտшշատ քшղաքի սկզբնшմասի Երևանյան փողոցում գլխիվայր ավտոմեքենա կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրшգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դեռևս

անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակները և գլխիվայր շրջվելով հայտնվել շինության քարե պարսպի տակ:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝

բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: