Աստված իմ հիմա էլ սա․Հրդեհ կառավարական ամառանոցի մոտ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Մինչ հրշեջների ժամանումը,

քաղաքացիները փորձել են սեփական ուժերով կանխել կրակի տարածումը, այնուհետև ժամանած հրշեջները մարել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:Տեղում ուժեղաված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հակոբ Պարոնյանն ու Արգամ Կիրակոսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարելիս է եղել 53-ամյա Անթրանիկ Բազոյանը: Ավտոմեքենան էլ հաշվառված է «Մարուքյաններ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է:

աղբյուր