ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․Նախապես պայթուցիկը բերվել է պահեստ,հստակ ապացույցներով,զանգեցին հենց Սուրմալուից

Որ պայթացրել են դա հաստատ,հստակ ապացույցներով,զանգեցին տաղավար հենց ՍՈՒՐՄԱԼՈՒՅԻՑ…ԴՈԳ…տեսանյութ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում կիրակի օրը պայթյունի հետեւանքով զոհված Միսակ Մարգարյանը 57 տարեկան էր, երկար տարիներ տաքսու վարորդ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միսակ Մարգարյանի հարազատներից մեկը:

Հարազատը պատմեց, որ դեպքի օրը Միսակը ընկերների հետ դրսում է եղել՝ առևտրի կենտրոնի հարակից տարածքում. «Ականատեսները պատմել են, որ առաջին պայթյունի ժամանակ Միսակը փորձել է փլատակների տակ մնացած մի կնոջ օգնել, բայց երբ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, երկուսն էլ մահացել են»:

Միսակ Մարգարյանը ունի մեկ տղա և մեկ աղջիկ: Դեպքից 1.5 ժամ առաջ Միսակը խոսել է երեխաներից մեկի հետ, նոր ծնված թոռան լուսանկարն է տեսել: «Թոռնիկին մեկ անգամ հասցրեց գրկել»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

ԱՂԲՅՈՒՐ