Նոր վտանգ Սուրմալու առևտրի կենտրոնում․․․ԱԻՆ-ից մանրամասներ են հայտնում

Նոր վտանգ Սուրմալու առևտրի կենտրոնում․․․ԱԻՆ-ից մանրամասներ են հայտնում

Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ըստ մամուլի խոսնակի՝ աշխատանքները դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Նա նշեց, որ այդ հատվածում ավելի վտանգավոր իրավիճակ է.

«Այդ հատվածում փլուզման վտանգն ավելի մեծ է։ Եվ շտաբի կողմից որոշվել է գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես կվերականգնվեն աշխատանքները»։

Նշենք, որ ուժեղ պայթյունի հետեւանքով կա 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունն առայժմ պարզված չէ։ Հայկ Կոստանյանն ասաց, որ նրա ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,

նմուշառուն արդեն վերցված է. «Իմ ունեցած տվյալներով՝ 5 օրվա ընթացքում կիմանանք քաղաքացու ինքնությունը»։