Դպրոցներում հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից․․Կատարվել է նոր փոփոխություն․․․Տեղեկացեք մինչև դպրոց գնալը

Հանրակրթական դպրոցներում հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից․Ժաննա Անդրեասյան

Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի,

անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչները։Փոխնախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ այսօրինակ խորհրդակցությունները նպաստում են համատեղ ջանքերով նոր գործիքակազմեր մշակելուն, որոնք թույլ են տալիս մեծացնել կրթական համակարգի արդյունավետությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի փոփոխության, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման, դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման, գնահատման,քննությունների անցկացման և վերանայման վերաբերյալ մի շարք հարցեր։Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների՝ դպրոցներում պետք է ներդրվի կառավարման նոր մոդել` տարանջատելով

դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենը պատասխանատվություն է կրելու առավելապես կրթության որակի համար, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչատնտեսական մասի համակարգողին: Օրենքի այս դրույթի կիրառման շրջանակում

խորհրդակցության մասնակիցները քննարկել են «Լիազոր մարմնի՝ պետական հանրակրթականուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրելու կարգը հաստատելու մասին» նախածի ախնական տարբերակը:Փոխնախարարը մասնակիցներին

առաջարկել է ներկայացնել քննարկվող կարգի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտարկումները, ինչից հետո միայն այն կամբողջացվի։Հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմիցՔննարկված մյուս հարցերը վերաբերել են դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի

կիրառմանը, ավարտական՝ 9-րդ և 12-րդ դասարաններում քննությունների անցկացման ձևաչափերի պահպանմանը, փոփոխմանը և վերանայմանը, ավարտական փաստաթղթերի, մեդալների, գովասանագրերի տրամադրմանը, ինչպես նաև հանրակրթության նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր կարգին։«Հանրակրթության նոր չափորոշչի կիրառման տեսանկյունից բավականին առաջընթաց կա։ Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում։

Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից։ Կրտսեր դասարաններում միավորային գնահատումը փոխարինել ենք ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ։Չափորոշչով սահմանված են նաև ԲՏՃՄ բնագավառում ուսուցման որակի աճը, հայագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը և այլ առաջնահերթություններ։ Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները,

առողջ ապրելակերպի խմբակները»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը:Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչԱնդրադարձ է եղել նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին։Փոխնախարարի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրե շշուրջ 4000 ուսուցիչ. «Մենք քննարկել ենք կամավոր ատեստավորման փորձնական փուլում արձանագրված խնդիրները, որոնք անպայման հաշվի կառնվեն այս սեպտեմբերին կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ժամանակ»։Ժ. Անդրեասյանը նաև հավելել է, որ վերանայվել է ուսուցիչների վերապատրաստման քաղաքականությունը. պարտադիր ատեստավորման և ուսուցչի որակավորման տարակարգերի տրամադրման նոր մոտեցումներ են որդեգրվել, որոնք ենթադրում են ուսուցչի մասնագիտական զարգացման և աշխատավարձային քաղաքականության փոխկապակցված մեխանիզմներ։

Նախադպրոցական կրթության ոլորտում անցում կկատարվի համընդհանուր ներառմանՆախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթության մասին նոր օրենքին, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման կրթության համակարգին, որը կներդրվի փուլերով։Սյունիքի, Լոռու, Տավուշի

մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի 2022 թ. սեպտեմբերից։Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից, ըստ փոխնախարարի, կարևոր է հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը։