Խոշոր ավտովթար,հիվանդանոցում են 2 անչափահաս երեխաները ծնողների հետ..նրանվ վիճակը..
Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան Երևան-
Գյումրի ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե պատնեշներին, մի քանիսը շրջել, ապա գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով
4 հոգի օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են ու նրանց անչափահաս երեխաները: