Առավոտյան Սուրենյանը շտապ զգուշացնում է․․․+39,+41 օդի աստիճան․․․մինչև օգոստոսի 22-ը սպասվում է․․․

+39,+41 օդի ջերմաստիճան․Օգոստոսի 18-22-ը սպասվում է․․․

Ուշադրություն Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 18-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում

է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 18-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:Եղանակը

Հայաստանի Հանրապետությունում և ԱրցախումՀանրապետության տարածքում` Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ն էապես չի

շոգ եղանակ

փոխվի, օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և ԱրցախումԵրևան քաղաքում՝ Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: