Հրատապ․․․Ադրբեջանական հրշեջ մեքենաները ժամանեցին Բերձոր․․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրատապ. Ադրբեջանական հրշեջ մեքենաները ժամանեցին Բերձոր

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքը երեկվանից հոսանքազրկվել է, կապի միջոց, կարելի է ասել, չկա։ Համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի

հետ խոսել չստացվեց՝ հասկանալու համար, թե այս պահին ինչ իրավիճակ է Աղավնոյում։ Aravot.am-ի հետ զրույցում Բերձոր քաղաքի բնակիչ, ազատամարտիկ Մհեր Մազմանյանը (լուսանկարում) ասել է, որ այս պահին զբաղված է ընկերների ընտանիքների տեղափոխման խնդիրներով։

Մենք էլ կապ չունենք Աղավնոյի հետ։ Տեղի մի ընտանիքը, որի որդին զոհվել էր պատերազմում, տեղափոխվում է Էջմիածին, տեղավորման հարցերով ենք զբաղված։ Առավոտից մենք էլ չենք կարողանում գյուղի հետ կապվել։ Բնակիչներից մեկի հետ խոսելիս միայն ասաց, որ կապի դուրս գալը խնդիր է դարձել․ հիմա ավելի երկար

ճանապարհ պետք է կտրես, որպեսզի հասանելի լինես- լրատվականին տեղեկացրել է Մհեր Մազմանյանը։Թե ինչպիսին են Աղավնոյի բնակիչների մասին վերջին տեղեկությունները, լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ բոլորի մոտ էլ որոշակի անհանգստություն կա․ «Նկատի ունեմ այն բնակիչներին, որոնք այս պահին գյուղում են։ Ընտանիքներից մեկը բնակարանի վարձակալման հրատապ խնդիր ունի։

Միայնակ մայր է, երկու անչափահաս երեխաների հետ։ Մեքենան նոր պետք է մոտենա, որ բարձեն, բայց նա չգիտի, թե ուր պիտի գնա։ Վարձի խնդիրը լուծված է ընկերների աջակցությամբ, բայց հիմա Էջմիածնում փորձում ենք հարմար բնակարան գտնել։ Մի քանի ընտանիք կա, որ նման խնդիր ունի։ Չկա հստակություն։

Նախ, պետական մարմինների կողմից ժամկետների հստակություն պետք է լիներ։ Մարդիկ անընդհատ տարակուսանքի մեջ են՝ օգոստոսի 20-նն է ժամկետը, թե 25-ը։ Չգիտենք»։Մհեր Մազմանյանը շեշտեց՝ չկա որեւէ պաշտոնական փաստաթուղթ՝ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ազատե՞ն Քաշաթաղի շրջանը, թե՞ օգոստոսի 20-ը․ «Տարհանման գրավոր պլան կա՞, թե՞ ոչ։ 25 թիվն ասվել է ընդհանուր՝ բանավոր։ Եկել են Հայկ Խանումյանը, պարոն Բեգլարյանը եւ ասել այդ մասին։ Հիմա չգիտենք՝ 20, թե 25»։աղբյուր