32 զոհ, ավելի քան 50 վիրավոր. ողբերգական ավտովթարի հետևանքը

Օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու առանձին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին գրում է Hurriyet-ը։

Գազիանթեփ նահանգում ավտոբուսի և շտապօգնության մեքենայի մասնակցությամբ առաջին վթարը 16 մարդու կյանք է խլել, 21-ը՝ վիրավորվել։ Նահանգապետ Դավութ Գյուլն ավելի վաղ հայտնել էր, որ Գազիանթեփ-Նիզիփ ճանապարհին տեղի ունեցած վթարին մասնակցել են «ավտոբուս, փրկարարական խումբ և շտապօգնություն»։

DHA լրատվական գործակալությունը հայտնել է, որ վթարի վայրում մարդատար ավտոբուսը մխրճվել է շտապօգնության, հրշեջ մեքենայի և լրագրողների տեղափոխող մեքենայի մեջ։

avtovtar-turqia_IUTRT.jpg

«Մահացածների թվում կան երեք հրշեջներ, երկու փրկարարներ և երկու լրագրողներ», – ասել է Գազիանթեփի նահանգապետը։

Լուսանկարներում երևում է, որ շտապօգնության մեքենայի հետնամասը պոկված է, շուրջը ցրված են մետաղական բեկորներ:

avtovtar-turqia_IUTRT.jpg

Երկրորդ վթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Դերիք քաղաքում բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտների։ Նշվում է, որ բեռնատարի արգելակները չեն աշխատել։

Նշվում է, որ ևս 29 մարդ վիրավորվել է, որից ութը՝ ծանր։