«Իրանք հաստատ կխոսան իմ վրա հրապարակելու համար, բայց ես հիմա անհրաժեշտ եմ համարում նրանց մասին պատմելը»․ դերասան Գևորգ Գրիգորյանի հրապարակումը
Արտիստ Գևորգ Գրիգորյանն արդեն մի քանի տարի է, ինչ իր ընկերների հետ հայրենիքի համար ծանր օրերին թողնում է ամեն ինչ և մեկնում սահման։ Արտիստն առանձնապես չի սիրում այդ մասին շատ խոսել, սակայն բացառության կարգով պատմում է իր հրամանատարի՝ Անդրանիկի մասին։
Արտիստը գրում է․ «Անդրանիկը, Հրամանատարս։ Ընթացքում նկարների շարք կանեմ Տղեքի հետ, որ բոլորը ճանաչեն չերևացող, բայց ամենա կատաղի
բևեռի կամավոր մարտիկներին, ովքեր լուռ, ամիսներ ու տարիներ շարունակ, առանց պայմանների, կռվում ու պահում են էս հողը արդեն 30 տարի։Իրանք հաստատ կխոսան իմ վրա հրապարակելու համար, բայց ես հիմա անհրաժեշտ եմ համարում նրանց մասին պատմելը։Մեր պարտությունների կողքին,
ձեռքը բռնած սխրանքն ա քայլում համեստ, գուցե անհույս հիմա, բայց քանի իրանց նման Տղերք կան, հույսի համար կռվում չենք պարտվի, ու էտ ճրագը մի օր հաղթանակ կդառնա»։ «Պատիվ ունեմ» արտահայտությամբ էլ եզրափակում է իր գրառումը Գևորգը