Սամվել Բաբայանը կարևոր հայտարարություն տարածեց,որը իրար խառնեց բոլորին․․․

Այսօր տարածած հաղորդագրությամբ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ հոկտեմբերի 5-ին բոլորին հրավիրում է հրապարակ՝ քննարկման․

Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հայ ժողովրդին առերեսել է նոր սպառնալիքների, որոնց հաղթահարման շուրջ միավորվելու և մարդկային ու մասնագիտական փորձառությունն ի սպաս դնելու կոչ-պահանջներ է առաջադրում ժողովուրդը՝ վկայակոչելով նաև ինձ։

Իմ արցախաբնակ հայրենակիցներին ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում եմ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու

Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։ Կներկայացնեմ ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականն ու բոլորիս համատեղ քայլերը, կպատասխանեմ մասնակիցների և հանրային տարբեր հարթակներում ինձ ուղղված հարցերին։Արցախից դուրս ապրող իմ հայրենակիցներին առաջարկում եմ իրենց հարցերն ու

մտահոգություններն ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ @ՍամվելԲաբայանիմամուլի_ծառայություն ֆեյսբուքյան էջին, որոնց անպայման կանդրադառնամ հանդիպման ընթացքում»։

աղբյուր