Եթե Հայաստանը դա է ընտրում , ապա խնդրեմ ,մենք չենք կարող պարտադրել․․Պուտինը փակագծեր է բացում

Tert.am-ը գրում է. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը․ այս

մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Նա նշել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք,

սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։«Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ,

ինչքան գիտեմ՝ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,-ասել է Պուտինը՝ նշելով,

Վլադիմիր Պուտին

որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրության։Պուտինը նաև նշել է, որ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունըկարծում են,

որ Ղարաբաղը ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։

Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021

«Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,-ասել է ՌԴ նախագահը։