Հայաստանը պատերազմ է հայտարարել․․․․․

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելումը Հայաստան շարքային քայլ չէր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդպիսով առնվազն դիվանագիտական մակարդակով պատերազմ է հայտարարվում Ռուսաստանին։

Արևմուտք–Ռուսաստան հակամարտության պայմաններում սա, ըստ էության, հակառուսական սանկցիաներին միանալու թշնամական ակտ էր։

Հայաստանը ՌԴ–ում զգալիորեն թուլացրել է իր լոբբիստական հնարավորությունները։ Զատուլինը ՌԴ–ում այն քիչ քաղաքական գործիչներից է, ով ՌԴ շահը Հարավային Կովկասում պաշտպանում է հայկական շահերի հետ համադրումով։Նիկոլը Զատուլինին արգելելով մտնել Հայաստան՝ հրապարակավ վերահաստատում է իր արևմտաթուրքական ընտրությունը։

Փաստորեն, Վրաստանը, որը չունի գոյաբանական վտանգ իր հարևաններ Թուրքիայից ու Ադրբեջանից և գտնվում է ամերիկյան ամբողջական պրոտեկտորատի տակ, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի բացում, իսկ ահա Նիկոլը Հայաստանին դեմ է տալիս կրակին՝ փլուզելով Հայաստանի անվտանգային համակարգը և Հայաստանի համար չապահովելով որևէ այլընտրանք։

Ուշագրավ է, որ Զատուլինի մուտքն արգելվել է Փաշինյան–Պուտին–Ալիև սպասվող հանդիպմանն ընդառաջ։ Պաշտոնական Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Չի բացառվում, որ Նիկոլը հրաժարվի ՌԴ մեկնելուց։Եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը Պուտինի ու Փաշինյանի միջև։ Ալիևն ակնհայտորեն կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ Բայց դա Նիկոլին ու առավելևս իր դրսի տերերին չի հետաքրքրում։

Նիկոլի համար կարևորն իր անձնական շահն է, իսկ արևմտաթուրքական ուժերի համար՝ ՌԴ–ի համար խնդիրներ ստեղծելը։ Ոչինչ որ դրա գինը լինելու է Հայաստանը։ Ե՞րբ է Նիկոլին կամ նրա տերերին հետաքրքրել հայերի ու Հայաստանի ճակատագիրը։Հ․Գ․։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական թևի ներկայացուցի

Նախապատրաստվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև  եռակողմ հանդիպում․ Պեսկով-Azat TV

չ Հովիկ Աղազարյանն ուրախ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր եզր են գտել Զատուլինի հարցում։ Վերջինս անցանկալի անձ է նաև Ադրբեջանում։

Այս դիշովկան նիկոլենց «տան» Գիքորն է․ բարձրաձայնում է ներսի խոսակցություններն ու մթնոլորտը։ Իսկ ՔՊ–ում հիմա թուրքական մթնոլորտ է, ադրբեջանահաճո մթնոլորտ։

աղբյուր