Լարված Նիստ․․Նստեք Ալիևի հետ և որոշում կայացրեք,եթե որոշումն այսօր չնդունվի,ավելի վատ կլինի․․Լուկաշենկոն՝ Փաշինյանին․․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որն անցկացվել է առցանց։ Հայտնում է Belarus.kp-ն։

Լուկաշենկոն պատասխանել է  Նիկոլ Փաշինյանի երկու հարցի․

-Դուք մեր առջև երկու հարց եք դնում. Նախ կարդացի. «Իրադարձությունների գնահատականը և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»։ Դուք պահանջեցիք, որ մենք որոշենք մեր դիրքորոշումը։ Դուք չգիտե՞ք մեր

դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով,- ընդգծել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն պատասխանել է  նաև երկրորդ հարցին, որը վերաբերում էր Հայաստանի ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզին։- Երկրորդ հարցը՝ «Տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»։ Ի՞նչ ճանապարհային քարտեզ:

Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եթե որոշումն այսօր չընդունվի, ավելի վատ կլինի։

-Դուք ինքներդ եք դա հասկանում։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ։ Այստեղ դուք երկու հարց եք դրել։ Նիկոլ Վովաևիչ,դրանք ավելի քան տարօրինակ են,- նշել է Լուկաշենկոն։